Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Ըմբշամարտ. հայ մարզիկները 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել

Ըմբշամարտ. հայ մարզիկները 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել
04.02.2019 | 07:36

Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-4-ն անցկացվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆրանսիա էր մեկնել Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հետևյալ մարզիկներով. Ռուդիկ Մկրտչյան / 55 կգ / , Գևորգ Ղարիբյան / 60 կգ /, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Արսեն Ջուլֆալակյան / 77 կգ /, Մաքսիմ Մանուկյան / 87 կգ /, Արթուր Շահինյան/ 97 կգ / և Հրանտ Կալաչյան / 72 կգ /: Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալ նվաճեցին Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ